
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիաիցա» ՀԿ-ի կարիքների համար հայտարարվում է հետևյալ ապրանքների գնումների բաց մրցույթ. 1. Լեռնային հեծանիվներ 2. Պաշտպանիչ սաղավարտներ 3. Հեծանիվների նորոգման պարագաններ
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորված և DVV International-ի հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրած դրամաշնորհով իրականացվող «Բայքինգ քվեսթ. անմոռանալի արկածների քո բանաձևը» ծրագրի շրջանակներում հայտարարում է քվեսթային խաղերի կազմակերպման ընդհանուր 5 փաթեթների մշակման մրցույթ:
Նոյեմբերի 13-ին, ժամը` 12:00-14:00-ին մեր կազմակերպության գրասենյակում տեղի կունենա «Տեղեկատվության ազատության (ՏԱ) ՀՀ օրենքն ու դրա կիրառման առցանց գործիքները՝ որպես ՀԿ-ի արտաքին հաղորդակցության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների մեխանիզմներ» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին կարող են մասնակցել մարզային ՀԿ ներկայացուցիչներ։