Մեր մասին

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ.-ին Երևանում: Իր գործունեության առաջին տարիներին կազմակերպությունը հիմնականում իրականացրել է մասնագիտական ծրագրեր ժուռնալիստների և մեդիա դաշտով հետաքրքրված ոչ մասնագետ երիտասարդների համար:

Սակայն 2016թ.-ից սկսած, տեղափոխվելով Երևանից Կոտայքի մարզ՝ ք. Աբովյան, ՀԿ-ն ընդլայնել է իր գործունեությունը՝ ընդգրկելով հետևյալ ռազմավարական ուղղությունները.

  • Նպաստել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորմանն ու կայացմանը
  • Համայնքային զարգացման ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետության համաչափ զարգացման և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը
  • Երիտասարդների կարողությունների զարգացում, հասարակական ակտիվության բարձրացում և զբաղվածության ապահովում
  • Նպաստել ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներին համապատասխան մեդիա դաշտի ձևավորմանն ու կայացմանը, աջակցել ժուռնալիստների կրթության կազմակերպմանը, գիտական և մասնագիտական գործունեության իրականացմանը:

 

Կազմակերպությունը, վերջին 3 տարիների ընթացքում իրականացնելով ավելի քան 10 մարզային ծրագրեր, ակտիվորեն համագործակցում է Կոտայքում գործող այլ ՔՀԿ-ների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական և բժշկական հաստատությունների հետ՝ ծրագրերի արդյունավետության բարձրացման և շահառուների ներգրավվման նպատակով: Մենք միշտ բաց ենք համագործակցության և հանրօգուտ փոխգործակցության համար: